ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեն Տաջիկստանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Ընտանեկան օրենսգրքի ուղղումը, որով սահմանափակվում է տաջիկուհիների հետ օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, այդ թվում՝ միգրանտների, ամուսնանալու իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
Փորձագետների կարծիքով՝ նման սահմանափակումները մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում են, այդ թվում կողակցին ընտրելու իրավունքի:



























