Կլիմայի հարցերով միջազգային համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում, կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի ստորագրումից հետո 2 տարի անց: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ:

«Գագաթնաժողովը թույլ կտա գնահատել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի իրականացումը, ինչպես նաեւ դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում հավաքագրել: Այս գագաթնաժողովը կընթանա Համաշխարհային բանկի եւ այն բոլոր գործընկերների մասնակցությամբ, որոնք կցանկանան դրան միանալ»,- ասել է Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: