Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երեւան քաղաքի հետեւյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

- Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի

- Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց

- Արցախի փողոց-Արին Բերդ փողոց

- Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց

- Բագրատունյաց փողոց-Ե.Թադեւոսյան փողոց

- Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց

- Հանրապետության փողոց-Թումանյան փողոց

- Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց

- Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: