Կանադական Brazzers պոռնոստուդիան Back to university նախագիծ է թողարկել, որի նպատակը լավագույն առաջադիմությամբ ուսանողներին պարգեւատրելն է: Քոլեջների լավագույն ուսանողների շրջանում 25 պրեմիում դասի օգտահաշիվ կխաղարկվի, որոնք ակտիվ կլինեն առաջիկա 25 տարիներին, գրում է Life-ը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է փոքրիկ էսսե գրել «Ինչպես Brazzers-ն ինձ կօգնի շրջանավարտ դառնալ» թեմայով՝ 100-200 բառ ծավալով, կցել գործող ուսանողական տոմսի լուսանկարը եւ մինչեւ այս տարվա սեպտեմբերի 5-ն ուղարկել ստուդիա:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած ուսանողները: Գովազդային հոլովակում նկարահանվել են ստուդիայի հայտնի դերասանուհիներ Բրիջիթ Բին եւ Նիկոլեթ Շին:




























