Հայաստանի կառավարությունը հաստատել է հաշմանդամ վարորդների համար ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածության մակարդակը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում:

Մեկ աչքի բացակայության դեպքում վարորդը պետք է կայանման ձայնային ազդանշանային համակարգով մեքենա ունենա: Ձեռքի կամ ոտքի (դաստակի կամ թաթի) բացակայության կամ դրանց լուրջ պաթոլոգիաների դեպքում մեքենայի տեխնիկական համապատասխանատությունը պետք է որոշի Հայաստանի ոստիկանությունը՝ ԳՕՍՏ 33668-2015 միջազգային ստանդարտի հիման վրա: