Մատչելի լիզինգով գյուղտեխնիկա կկարողանան ձեռք բերել նաեւ ֆերմերային կոոպերատիվները: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ լիզինգով տեխնիկա կկարողանան ստանալ ոչ միայն ֆերմերներն ու առեւտրային կազմակերպությունները, այլեւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այսինքն՝ ֆերմերային կոոպերատիվները: Ըստ նախարարի՝ նրանցից արդեն հայտեր են ստացել:
Տեխնիկան տրամադրվում է 3-10 տարի ժամկետով (փոքր տեխնիկան՝ 3 տարով, տրակտորները՝ 6 տարով, կոմբայնները՝ 10 տարով), 2% տոկոսադրույքով (տոկոսադրույքը 9% է, որից 7%-ը սուբսիդավորվում է):




























