Բրիտանական Times Higher Education-ը հարցում է անցկացրել ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի (կամ բժշկության) եւ տնտեսության 50 Նոբելյան դափնեկիրների շրջանում: Ամսագիրը հետաքրքրվել է մարդկության համար գլոբալ սպառնալիքների եւ արհեստական ինտելեկտի հնարավոր մրցակցության վերաբերյալ գիտնականների կարծիքով, փոխանցում է Lenta-ն:
Գիտնականների 34 տոկոսը մարդկության համար գլխավոր վտանգ է համարում պոպուլյացիայի աճը եւ շրջակա միջավայրի դեգրադացիան (գլոբալ տաքացումը), 23 տոկոսը՝ միջուկային պատերազմը, 8 տոկոսը՝ ինֆեկցիոն հիվանդությունները եւ դեղորայքային ռեզիստենտությունը:
Հարցին՝ «Արհեստական ինտելեկտի եւ ռոբոտների ներդրումը կհանգեցնի՞ հետազոտող մարդկանց պահանջվածության նվազման», կեսը պատասխանել է՝ «քիչ հավանական է», 24-ական տոկոսը՝ «հստակ ոչ» եւ «հնարավոր է», 2 տոկոսը (մեկ մարդ)՝ «հստակ այո»: «Ռոբոտները երեւակայություն չունեն»,- ասել է գիտնականներից մեկը:
Նոբելյան դափնեկիրներին համամիտ չեն ամերիկացի բիզնեսմեն Իլոն Մասկը եւ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը (Նոբելյան դափնեկիրներ չեն), որոնք քանիցս արհեստական ինտելեկտը համարել են մարդկության սպառնալիքներից մեկը:




























