Չինաստանում KFC ռեստորանում ավտոմատ սարքեր են հայտնվել, որոնք թույլ են տալիս պատվերի դիմաց վճարումը կատարել դեմքի նույնականացման օգնությամբ (smile-to-pay): Նոր տեխնոլոգիան ներդրել է Alibaba ընկերությունը, փոխանցում է Life-ը:
Հանչժոուի առողջ սնունդի KFC ռեստորանում տեղադրված հատուկ ավտոմատները Alipay վճարային համակարգի հաճախորդներին թույլ են տալիս պատվերի դիմաց վճարել առանց բանկային քարտի, սմարթֆոնի կամ այլ սարքի: Բավական է պարզապես քո հեռախոսահամարը հավաքել եւ խցիկի առջեւ ժպտալ:
Ant Financial ընկերության ներկայացուցիչները, որը մշակել է տեխնոլոգիան, հայտարարել են, որ ավտոմատը ընդամենը մի քանի վայրկյանում կտարբերակի օգտատիրոջը: Ըստ որում՝ անհնար է համակարգին խաբել՝ ցույց տալով դրամապանակի տիրոջ լուսանկարը, քանի որ այն անձի հաստատման համար բազմաթիվ գործոններ է հաշվի առնում:




























