«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, մեծ թվով  տոնակատարություններ են նախատեսվում, որոնց մասնակցելու են հայաստանյան տարբեր պատվիրակություններ։

Սեպտեմբերի 1-3-ն այնտեղ կլինի ԱԺ պատգամավորների խումբը, որտեղ ընդգրկված են ԱԺ բոլոր 4 խմբակցություններից պատգամավորներ։ ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից՝ Ռոմիկ Մանուկյանը, «Ելք»-ից՝ Գեւորգ Գորգիսյանը։

Տոնը մեկնարկելու է Շուշիից՝ տոնական համերգով։ Ապա պաշտոնական հանդիպումներ կլինեն Արցախի ղեկավարության հետ։ Արցախ է մեկնել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նույնպես։ Արցախում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Զ․ Փոստանջյանի եւ Սերժ Սարգսյանի՝ նույն վայրում գտնվելն էլ թերեւս ապահովի Արցախի անկախության օրվա «ամենատոնական» մասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում