Բիթոքինի փոխարժեքը սեպտեմբերի 2-ին վաճառքի ընթացքում նոր պատմական առավելագույն է սահմանել, փոխանցում է Gazeta-ն։

CoinDesk էլեկտրոնային բորսայի տվյալներով՝ ամենահայտնի կրիպտոարժույթի փոխարժեքը ժամանակավորապես գերազանցել է 5000 դոլարը։ 

Բիթքոինի փոխարժեքը արժույթի մեկ միավորի դիմաց կազմել է 5004.45 դոլար։ 

Սակայն շուրջ 10 րոպե անց դրա գինը հասել է 5000 դոլարի։

Ներկա պահին մեկ բիթքոինն արժե շուրջ 4700 դոլար։

Օգոստոսի կեսերին բիթքոինի փոխարժեքը գերազանցել է նախորդ պատմական առավելագույնը՝ գերազանցելով մեկ միավորի դիմաց 4000 դոլարը։