Ճապոնիայի Կայսերական պալատի վարչությունը հայտնել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի թոռնուհի արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի  Կեեմ Կոմուրոյի նշանդրեքի մասին, հայտնում է Gazeta-ն։

Ենթադրվում է, որ հարսանիքը կկայանա հաջորդ տարի։ Դրանից հետո Մակոն կկորցնի իր տիտղոսը ու կդառնա հասարակ ճապոնուհի։

Կոմուրոն Մակոյի նախկին համակուրսեցին է։  Նա սովորել է Մակոյի հետ միասին Միջազգային քրիստոնեական համալսարանում, իսկ հիմա աշխատում է իրավաբանական ֆիրմայում Տոկիոյում։