Amazon-ի աշխատակցուհին կորցրած ամուսնական ադամանդաշար մատանին տնից 300 կմ հեռավորությամբ է գտել։
Շոտլանդիայի փոքր քաղաքի բնակիչ Տատյանա Ֆերնանդեսը կորցրել էր իր ամուսնական մատանին պատվերի փաթեթավորման ժամանակ։ Ծանրոցը, որի մեջ մանկական գրքեր էին, ուղարկվել է Մանչեսթեր՝ ընկերության հաճախորդին, հայտնում է The Independent-ը։
Ծանրոցը ստացած Ստեֆանի Հելիսը դրա մեջ գտել է մատանին ու անմիջապես կապվել է ընկերության հետ՝ այն տիրոջը վերադարձնելու համար։



























