Նյու Յորքի նահանգի Հուդզոն քաղաքում մահացել է ամերիկացի բանաստեղծ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Էշբերին, հայտնում է Associated Press-ը:

Նա 90 տարեկան էր: Նրա ամուսին Դեւիդ Քերմանին հայտարարել է, որ Էշբերին բնական մահով է մահացել:

Բանաստեղծը Պուլիցերյան մրցանակին եւ ԱՄՆ-ի Ազգային գրքի մրցանակին է արժանացել է «Ինքնադիմանկար ուռուցիկ հայելու մեջ» բանաստեղծությունների ժողովածուի համար, որը հրատարակվել էր 1975 թվականին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։

Էշբերին նաեւ գրաքննադատ էր, թարգմանիչ եւ բանահյուսության դասախոս: Նրա հոդվածները հրապարակվել են New York Magazine, Newsweek եւ New York Herald Tribune պարբերականներում: Նա նաեւ բանաստեղծական ընթերցումների է մասնակցել, որոնք կազմակերպել էր ամերիկացի նկարիչ եւ պրոդյուսեր Էնդի Ուուրհոլը: