106-ամյա աֆղանուհուն Շվեդիայից արտաքսում է սպառնում, քանի որ նրան հրաժարվել են ապաստան տրամադրել։ Բիբիխալ Ուզբեկին հաշմանդամ է ու հազիվ է խոսում։ Նրա հարազատները մտադիր են բողոքարկել ապաստան տրամադրելու մերժումը։
Կինը ընտանիքի հետ միասին Շվեդիա է ժամանել մոտ երկու տարի առաջ։ Նրանց երկար ու դժվար ճանապարհ են անցել մինչեւ Եվրոպա, ոտքով անցել սարերով, անապատներով, անտառներով եւ հայտնվել Շվեդիայում։
Միգրացիայի հարցերով շվեդական գործակալությունը հաստատել է, որ «արտաքսման մասին որոշում է կայացրել»՝ նշելով, որ տարիքն ինքնին հիմք չի տալիս ապաստան տրամադրելու համար։




























