Հայաստանը կմիանա ժամանակավոր ներմուծման պարզեցման մասին կոնվենցիային (ATA Carnet Convention)։ Վավերացման նախագիծը հավանություն է ստացել սեպտեմբերի 5-ին՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ համաձայնության մասնակիցներն իրենց ավտոփոխադրողներին ժամանակավոր ներմուծման գրքույկ են տալիս (ATA Carnet)։ Այն փոխարինում է բոլոր ուղեկցող փաստաթղթերը՝ մաքսային եւ տարանցման հայտարարագիրն ու ապրանքի գրավը։
Նման գրքույկների բաշխումը կառավարում է Մաքսային համաշխարհային կազմակերպությունն ու Միջազգային առեւտրային պալատը։ Նրանց մոտ էլ կարող է հավատարմագրվել համապատասխան հայկական կազմակերպությունը (ամենայն հավանականությամբ՝ Առեւտրաարդյունաբերական պալատը), որը կսկսի այդ գրքույկները բաժանել Հայաստանում։




























