Սեփական պատմության դեմ պայքարն մեծագույն հանցագործություն է, որը պետության համար վտանգ է ներկայացնում։ Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի որոշ փողոցներ անվանափոխելու մասին «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությունը։
Նրա խոսքով՝ շատ երկրներում իրար հարեւանությամբ տեղակայված են տարբեր գործիչների տեղադրած արձաններ, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ «Օրինակ՝ Իտալիայում Ներոնի եւ Գարիբալդիի հուշարձաններն կողք կողքի են դրված։ Մի՞թե Հռոմի պատմության մեջ Ներոնն ամենասարսափելի կառավարիչը չէր, որն այրել էր քաղաքը միայն ժողովրդին քրիստոնյաների դեմ դուրս բերելու համար»,– ասել է հայ քանդակագործ։
Նշենք, որ Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել խորհրդային գործիչների անունները կրող որոշ փողոցներ անվանափոխելու մասին «Ելք» դաշինքի առաջարկին։ Նախաձեռնությանը դեմ է արտահայտվել նաև Երևանի քաղաքապետը և կառավարող իշխանության այլ անդամներ։




























