Չինական Շանհայ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ շոկոլադային հսկա Barry Callebaut-ը ցուցադրել է Ruby շոկոլադը, փոխանցում է Lenta-ն։

Նորույթն ունի կարմրավուն երանգ ու արտասովոր համ։ Barry Callebaut վստահեցնում է, որ շոկոլադը ներկանյութեր չի պարունակում ու արտադրվում է առանց որեւէ հատապտուղի հավելման։

Նորույթը պատրաստում են Ruby կակաոյի հատիկներից՝ ընկերության հետազոտական կենտրոնների մշակած տեխնոլոգիայով։

 Barry Callebaut-ը արտադրում է շոկոլադ, ունի կակաոյի մի շարք պլանտացիաներ ու վերամշակման արտադրամասեր։