ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան ավտոբուսային երթուղու մրցույթ է հայտարարել։ Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Երթուղին արդեն երկու ամիս է փորձնական ռեժիմով շահագործվում է։ Նախարարը հավելեց, որ այն սպասարկող «Էլիտ բաս» ընկերությունն առանց զգալի եկամտի է աշխատել։ Նրա խոսքով՝ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ ժամացուցակն ու տոմսերի արժեքն ավելի ուշ կորոշվեն։
Փորձնական ռեժիմում «Էլիտ բասը» 300 դրամով էր փոխադրումներ իրականացնում (տաքսին 2-3 հազար դրամից էժան չէ)։ Ավտոբուսները մեկնում են մայրաքաղաքի կենտրոնից՝ Հանրապետության հրապարակից։




























