Հայաստանը սկսում է մինչեւ 2030 թվականը Զարգացման ազգային ռազմավարության շուրջ աշխատանքները։ Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստում, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի արդյունավետ աշխատանքի համար սեպտեմբերի 5-ին գործադիրին հանձնարարվել է ճյուղային աշխատանքային խմբեր ստեղծել։ «Աշխատանքային խմբերին առընթեր քարտուղարական գործառույթները Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կիրականացնի»,-հավելեց Կարապետյանը։