Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովը նախաձեռնություն է դրսեւորել եւ հիմնել Գեղեցկության միջազգային օր, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին։

Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովը ստեղծվել է Բրյուսելում 1946-ին ու այդ ժամանակվանից աշխարհի տարբեր երկրներում 33 մասնաճյուղ է բացել՝ ընդլայնելով իր աշխատակիցների թիվն ու դառնալով Գեղեցկության թերապիայի գլխավոր միջազգային ասոցիացիան։

Աշխարհի բազմաթիվ երկրներում ու քաղաքներում հենց սեպտեմբերի 9-ին են անցկացվում գեղեցկության մրցույթներ։