Եգիպտոսում արքայական ոսկերչի դամբարան է հայտնաբերվել, որն ապրել է ավելի քան 3500 տարի առաջ՝ 18-րդ դինաստիայի թագավորության օրոք, փոխանցում AP-ն։
Դամբարանը Լուքսորում է գտնվում՝ Նեղոս գետի արեւմտյան ափին, որտեղ հուղարկավորված են պալատականներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։
Եգիպտոսի հնությունների նախարար Հալեդ ալ-Անանին հայտնել է, որ դամբարանը լավ վիճակում չէ, բայց այնտեղ առկա են ոսկերչի եւ նրա կնոջ արձանները, ինչպես նաեւ հին եգիպտացիների մումիաների մնացորդներ, որոնք ապրել են 21-րդ եւ 22-րդ դինաստիաների օրոք։




























