Ֆլորիդայում որոշել են «Իրմա» փոթորիկը դիմավորել տորթերով: Մթերային մի շարք խանութներում հայտնվել են «Իրմա հեռացիր» գրությամբ տորթեր: 

Այս առնչությամբ օգտատոերերի կարծիքները բաժանվել են. մի մասը դա «սեւ հումոր» է համարում, մյուսները կարծում են, որ դրանում ոչ մի ծիծաղելի բան չկա, գրում է Mashable-ը:

Սպասվում է, որ «Իրմա» փոթորիկը Ֆլորիդայի ափերին կհասնի այսօր՝ սեպտեմբերի 9-ի երեկոյան: Իշխանությունները հայտարարել են ավելի քան 6 մլն բնակչի տարհանման մասին:

«Իրմա»-ն արդեն հասցրել է ավերել Կարիբյան ավազանի կղզիները: