Կոլումբիայի համալսարանի ամերիկացի կենսաբանները պարզել են, որ մարդը մինչեւ հիմա էվոլյուցիա է ապրում: Պարզվում է, որ բնական ընտրության հետեւանքով մի քանի տասնամյակների ընթացքում կրճատվել է ծխելու եւ Ալցհեյմերի հիվանդության հակումը պայմանավորող գեների հաճախականությունը: Մասնագետները նման եզրակացության են եկել ավելի քան 150 հազար մարդու մասնակցությամբ մեծամասշտաբ հետազոտությունների արդյունքում, հայտնում է Lenta-ն:

Գիտնականները վերլուծել են գենետիկական տվյալների 2 խումբ: Առաջինը՝ Genetic Epidemiology Research on Adult Health and Aging-ը, ներառում էր 57 հազար մարդու տվյալներ, իսկ երկրորդը՝  UK Biobank-ը, ավելի քան 117 հազար եվրոպացիների ծնողների գեները: Կենսաբանները փնտրում էին գեների տարատեսակները, որոնք կրճատում են կենսունակությունը: Նման գենետիկ տարբերակները պետք է որ ավելի հազվադեպ հանդիպեն տարեց մարդկանց մոտ եւ նաեւ ազդեն նրանց պտղաբերության վրա, պնդում է ամերիկացի կենսաբան Ռիչարդ Լեւոնտինը: