ԱՄՆ Հարավային Ինդիանայի բնակիչը եգիպտացորենից լաբիրինթոս է ստեղծել՝ նկարելով «Աստղային պատերազմներ»-ի հերոսուհի՝ արքայադուստր Լեաի դեմքը: Ջերեմի Գեբելն ասում է, որ լաբիրինթոսը ստեղծել է հանգուցյալ դերասանուհի Քերի Ֆիշերի պատվին, որն էլ կերտել էր Լեային:
Ջերեմին լաբիրինթոսի ծրագիրը հղացել էր փետրվարին՝ Ֆիշերի մահվանից հետո: Գարնանը նա եգիպտացորենը ցանել էր GPS սարքի միջոցով: Հասնելուց հետո՝ եգիպտացորենի լաբիրինթոսը ստացել է հերոսուհու դեմքի, սանրվածքի եւ մարմնի վերին հատվածի պատկերը:




























