«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում Ֆլորիդա Քիս արշիպելագին մոտենալուն զուգահեռ ուժգնանում է՝ երրորդ աստիճանից 4-րդի փոխվելով: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:

«Իրմա» փոթորկն այժմ 4-րդ աստիճանի է հասնում՝ Ֆլորիդա Քիս արշիպելագին մոտենալուն զուգահեռ, նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փոթորիկը ժամում 9 կմ արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Քամու առավելագույն արագությունը կարող է հասնել ժամում 210 կմ-ի: Ներկայումս փոթորիկը Քի Ուեսթ քաղքից գրեթե 115 կմ հարավ-արեւելքում է: