Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (КНЕС) մասնագետները ավելի քան 20 տարբեր սարքեր են գործարկել՝ ներառյալ Pleiades տեսակի արբանյակներ, Կարիբյան ավազանում «Իրմա» փոթորկի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի եւ աղետի գոտում աշխատող փրկարար ծառայություններին օգնելու համար: Այս մասին հայտնել են տիեզերական գործակալության մամուլի ծառայությունից:

Ֆրանսիական սարքերը գործարկվել են տիեզերքի եւ խոշոր աղետների մասին Միջազգային խարտիայի համաձայն, որը 1999 թվականին նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների կենտրոնն էր: Փաստաթղթում ամրագրված է Երկրի դիստանցիոն զոնդավորման սարքերից ստացված արբանյակային լուսանկարներ փոխանակելու կարգը մոլորակի տարբեր շրջաններում աղետների դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: