Գերմանացի գիտնականները ստեղծել են երիտասարդության եւ երջանկության կոնֆետներ: Մասնագետները՝ Ադոլֆ Անդերսենը եւ պրոֆեսոր Միխել Կենցեն, որոնք այս կոնֆետների հեղինակներն են, նշել են, որ դրանք ոչ մի հատուկ բաղադրիչներ չեն պարունակում, բոլոր բաղադրիչները բնական են: Կոնֆետների բաղադրության մեջ են մտնում սեւ շոկոլադ, մանգոյի խյուս եւ սոյայի կաթ: Այս մասին հայտնել է vladtime.ru-ն:
Մասնագետները նշել են, որ կակաոյի հատիկները հարուստ են ֆենիլէթիլամինով եւ պոլիֆենոլով, որոնք դրական ազդեցություն ունեն զարկերակային ճնշման վրա: Ըստ որում՝ մասնագետները նշում են, որ պոլիֆենոլը բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից, որոնք էլ հենց, մասնագետների խոսքով, օրգանիզմի ծերացում են առաջացնում:




























