PewDiePie կեղծանունով հայտնի բլոգեր Ֆելիքս Չելբերգին մեղադրել են ռասիզմի մեջ։
TechCrunch–ի փոխանցմամբ՝ PlayerUnknown's Battlegrounds տեսախաղի ուղիղ հեռարձակման ժամանակ բլոգերը բացականչել է «Անիծյա՛լ նեգր։ Տե՛ր Աստված, ներողություն, բայց գրողը տանի, ի՞նչ է կատարվում»։
Դա իր վրա է գրավել Campo Santo ստուդիայի հիմնադիրներից Շոն Վանամանի ուշադրությունը, որը հայտարարել է, որ տեսախաղեր մշակողներին կոչ է արել բողոք ներկայացնել PewDiePie–ի դեմ հեղինակային իրավունքների խախտման համար։ «Ես ապշում եմ, թե ինչպես է այդ երեխան մեր աշխատանքի վրա գումար վաստակում»,– գրել էր Վանմանը Twitter–ում եւ YouTube–ին խնդրել էր արգելափակել Չելբերգի հոլովակները։
Վիդեոհոսթինգի ղեկավարությունը սկսել է արգելափակել PewDiePie–ի տեսանյութերը։ Բլոգերը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը։




























