Հայաստանի հարկային տեսուչները չպետք է պահանջեն հարկային կանխավճարներ։

Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի նկատառմանը։

Պաշտոնյայի խոսքով, հիմնավորված բողոքների առկայության դեպքում այդպիսի աշխատակիցները կպատժվեն։ Սակայն հարցն այն է, որ նրանք արդեն  շահագրգռված չեն կանխավճարներ պահանջելու համար։ Նախկինում այսպես էր արվում ղեկավարությանը վիճակագրություն ներկայացնելուց առաջ։

«Այժմ գերավճարները չեն համարվում հարկային եկամուտներ և չեն մտնում վիճակագրության մեջ»,–պարզաբանեց Միրումյանը։