2017-ի առաջին 8 ամսում Հայաստանում լրացուցիչ գանձվող հարկերի կեսից ավելին ստվերային շրջանառությունից դուրս գալու արդյունք է։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է Կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նրա խոսքով՝ նշված շրջանում 62 մլրդ դրամ (130 մլն դոլար) է գանձվել, ավելի, քան 2016-ի նույն շրջանում։ Կոմիտեի հաշվարկով՝ այդ 62 մլրդ-ից 32-ը տվել է ստվերային բիզնեսը, որը «լույս աշխարհ» է դուրս եկել։