Հայաստանում ՁԻԱՀ–ով հիվանդները աքսորյալներ  են դառնում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում այդ մարդիկ բացահայտ ասում են իրենց հիվանդության մասին։ Հայաստանում նրանցից բոլորը խորշում են։ «Դա ոչ միայն հոգեբանական խնդիր է նրանց համար, այլ նաեւ վտանգ առողջ մարդկանց համար, որոնց նրանք կարող են վարակել»,– նշեց Զոհրաբյանը։