1988-ից Հայաստանում ՁԻԱՀ–ից մահացել է 625 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում ասել է առողջապահութան փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս տարիներին գրանցվել է ՄԻԱՎ–ի վարակման 2796 եւ ՁԻԱՀ–ի 1430 դեպք։ Ընդհանուր առմամբ հաշվառման է վերցվել ՄԻԱՎ վարակակիր եւ ՁԻԱՀ–ով հիվանդ 1982 հիվանդ։ Ընդ որում, ՄԱԿ–ը Հայաստանը համարում է վարակը մորից երեխային փոխանցելը բացառելու առումով ամենաբարեկեցիկ երկրներից մեկը։ «Մենք առաջին երկրներից ենք, որ այդ մասին վկայական է ստացել։ Նման վարակման դեպքերը մեզ մոտ զրոյական են»,– նշեց Խաչատրյանը։