Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը կարեւոր քայլ է։ Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
Նա ողջունեց ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունը։ «Մենք ուրախ են, որ նրանք փոխել են իրենց դիրքորոշումը։ Եվ մեր ծրագիրը հենց այդ նպատակն էր հետապնդում»,-հստակեցրեց նա։
Նա նաեւ նշեց, որ դա լուրջ ազդանշան կծառայի մյուս քաղաքական ուժերի համար։ Խաչատրյանը նաեւ խոստովանեց, որ չի հավատում տվյալ նախաձեռնության իրականացմանը, քանի որ նրա կարծիքով երկրի կառավարությունն ու Ազգային ժողովը պատրաստ չեն եւ նման արմատական քայլերի չեն դիմի, ինչպես նաեւ ամեն կերպ կաշխատեն ի չիք դարձնել տվյալ հարցի քննարկումները։
Հիշեցնենք, որ վերջերս «Ելք» դաշինքը ՀՀ խորհրդարանի քննարկմանն է հանձնել երկրի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։




























