Մալայզիայի Սուբանգ –Ջայա քաղաքում բացվել է արտասովոր սրճարան, որի նպատակն է միավորել հեծանվային մարզաձեւի սիրահարներին։ Bike Hub Cafe կոչվող հաստատությունում ինտերիերի առավել տպավորիչ դետալն է համարվում առաստաղը, որի վրա կախված են հեծանիվների անիվներ։ «Հեծանվորդները սիրում են ուտել ու խմել՝ լինի դա մեկ բաժակ սուրճ ուղեւորությունը սկսելուց հետո, թե որեւէ համեղ կերակուր՝ այն ավարտելուց հետո»,- ասում է Ջոու Քուն՝ սրճարանի շեֆ խոհարարն ու համասեփականատերը։ Այս սրճարանի եւս մեկ հաճելի առանձնահատկություն է այն, որ այստեղ գործում է հեծանիվների վերանորոգման արհեստանոց, նաեւ պարապմունքներ են կազմակերպվում՝ հեծանիվների վերանորոգման հմտություններ սովորեցնելու համար։




























