Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդը հրավիրել է Cobra արտակարգ կոմիտեի նիստ։

«Տեղի կունենա Cobra կոմիտեի նիստ ՆԳ նախարար Ամբեր Ռադդի նախագահությամբ»,-«ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը։

Cobra  կոմիտեի կազմի մեջ մտնում են կառավարության, արտակարգ  և հատուկ  ծառայությունների անդամները։

Նախօրեին՝ առավոտյան պիկ ժամին, Լոնդոնի արևմուտքում՝ Parsons Green կայարանում, տեղի էր ունեցել պայթյուն. 30 մարդ ստացել է կյանքին վտանգ չներկայացնող վնասվածքներ և այրվածքներ։ Աղբյուրների խոսքով՝ ինքնաշեն պայթուցիկը չի գործել իր ողջ հզորությամբ։ Շաբաթ օրը ոստիկանությունը ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել է 18-ամյա կասկածյալին։