Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին՝ Ստամբուլում մարդկային կյանքեր խլած ջրհեղեղի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իմ կարեկցանքն եմ հայտնում տարերային աղետի հետեւանքով տուժածներին եւ ողջ թուրք ժողովրդին»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ նախնական տվյալների, ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 30 մարդու։




























