Մալայզիական ընկերությունը որոշել է տեղական ժողովրդական հանրահայտ ուտեստի համով պահպանակների արտադրությամբ խթանել սեքսուալ կյանքը:

The Daily Mail-ը գրում է, որ աշխարհի խոշորագույն պահպանակ արտադրող Karex ընկերությունը որոշել է «նասի լեմակ»-ի համով պահպանակ ստեղծել:

 Տեղական ճաշատեսակի անվանումը թարգմանում է «յուղոտ բրինձ»: Այն շատ սիրված է մալայզիացիների կողմից: Ուտեստը բաղկացած է բրինձից՝ պատրաստված կոկոսի կաթով, անչոուսներով, արախիսով, խաշած ձվով, կտրտած վարունգով եւ կծու չիլի պղպեղով: