Ավստրալիայի դատարանը, բլոգեր Բել Գիբսոնին համացանցի օգտատերերին այլընտրանքային թերապիայի եւ առողջ սննդի միջոցով քաղցկեղի բուժման մասին կեղծ պատմություններով խաբելու համար, տուգանել է 322 հազար դոլարով:
BBC-ն հաղորդում է, որ Բել Գիբսոնը (Անաբել Նատալի Գիբսոն) համացանցում պատմել է գլխի քաղցկեցի իր հաջող բուժման մասին եւ որպես առողջ սննդի բաղադրատոմսերի հեղինակ, գումար վաստակել:
Դատարանը 25-ամյա աղջկա պահվածքն «անխիղճ է» անվանել եւ սպառողներին խաբելու համար տուգանել 322 հազար դոելարով
Գիբսոնը տարբեր սոցցանցերի իր էջերում, Apple հավելվածում եւ գրքում պատմել է, որ առողջ կենսակերպ է վարում, հատուկ դիետա է պահում եւ այլընտրանքային թերապիա է անցնում: Նրա հետեւորդների քանակը 200 հազարից ավելին է եղել:




























