Լաս Վեգասի  խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգությունից զոհվել է առնվազն 20 մարդ։ Այս մասին  հայտնել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, փոխանցում է CNN–ը։

«Այս պահին մենք ավելի քան 100 վիրավոր եւ 20 զոհ ունենք»,– ասել է նա։

Հաղորդվում է նաեւ, որ հանցագործը սպանվել է։

«Ոստիկանությունը մեկնել էր դեպքի վայր։ Այս պահին կասկածյալը սպանված է։ Նրա ինքնությունը պարզվել է, նա տեղաբնակ է, որի անունը դեռեւս չի հաղորդվում»,– ասել է Լոմբարդոն։

Հարձակվողին կին է ուղեկցել, որի գտնվելու վայրը դեռ պարզ չէ։