Դեկտեմբերի 11-ին`ժամը 15.39-ին ,  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հովհաննիսյան փողոցի թիվ 24 շենքի  հարակից  ձորը քաղաքացի է ընկել եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Երեւան քաղաքի  փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները «Սիգարոն» ՍՊԸ-ի հարակից ձորում առաջին բուժօգնություն են ցույց տվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 71-ամյա Վաչագան Հովհաննիսյանին, այնուհետեւ դուրս  բերել ձորից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: