Սաուդյան Արաբիայի քարոզիչ Ահմեդ Բին Սաադ ալ Քվարնին հայտարարել է, որ կանայք են մեղավոր, որ ենթարկվում են սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության, հաղորդում է The Independent-ը:

Նրա խոսքով՝ նրանք նաեւ դրդում են տղամարդուն ամուսնական անհավատարմության:

«Երդվում եմ Ալլահի առաջ, եթե տղամարդը բռնաբարի կնոջը, նա լացելով կվերադառնա տուն՝ ասելով, որ խոցել են իր արժանապատվությունը: Կինը, որը մինչ տանից դուրս գալը դիմահարդարվում է եւ օծանելիք է օգտագործում, անբարոյական է», — ասել է հոգեւոր առաջնորդը:

Նրա խոսքերը Սաուդյան Արաբիայի կանանց զայրույթն են առաջացրել: