Շվեյցարիայի Ֆլումս կոմունայում մի քանի մարդ է տուժել կացնով զինված դեռահասի հարձակման հետեւանքով, հայտնել է Սանկտ Գալեն կանտոնի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Կիրակի 17-ամյա լատիշը հարձակման ժամանակ կացնով մի քանի մարդու է վիրավորել»,- հայտնել են իրավապահները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան եւ սկսվել է քաղաքային հրապարակում հարձակմամբ:

Դրանից հետո դեռահասը փորձել է հեռանալ առեւանգած ավտոմեքենայով, սակայն վթարի է ենթարկվել: Փորձելով փախչել՝ նա լցակայանում հարձակվել է եւս մի քանի մարդու վրա, որից հետո ոստիկանները նրան ձերբակալել են՝ հրազեն կիրառելով եւ այս ընթացքում նրան վիրավորելով:

Այս պահին իրավապահները միջադեպն ահաբեկչության հետ չեն կապում եւ կարծում են, որ դեռահասը միայնակ է գործել: