Իսրայելի բարերից մեկում որոշել են 25 տոկոս զեղչ տրամադրել այն կանանց ըմպելքների համար, որոնք դաշտանի մեջ են, հայտնում է «Հաարեց» պարբերականը:
Այսպիսով Յաֆայի Anna Loulou բարում բոլոր կանայք, ում մոտ «կրիտիկական օրեր» են, զեղչ կստանան, քանի որ այս ժամանակահատվածը արժանի է «բարեհաճության»:
Ապացույց ներկայացնելու կարիք չկա: Զեղչը կտրամադրվի վստահության հիման վրա:
Բարի տերերը հայտարարել են, թե քանի որ կանանց կյանքի 25 տոկոսի ընթացքում դաշտանի օրեր են, ապա նրանք զեղչի արժանի են թեկուզ մեկ գիշերվա համար:




























