Թուրքիայի Իզմիր քաղաքում ապրող Սեվինչ Չելիք անունով հղի կինը կլինիկայում հետազոտության ժամանակ հայտնաբերել է, որ հղիանալուց մեկ ամիս անց նոր ձվաբջջից կրկին հղիացել է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ բժշական պատմության մեջ շատ հազվադեպ հանդիպող դեպք է կրկնվել հենց Թուրքիայում։ Բժիշկները եւ հղի կնոջ հարազատները խիստ զարմացել են, երբ հերթական հետազոտության ժամանակ նոր ձեւավորվող հղիություն են նկատել։
Այս փաստի հետ կապված մասնագետ–բժիշկ Վոլքան Դեմիրը նշել է, թե նման դեպք բժշկական պատմության մեջ ընդամենը 11 անգամ է եղել։
Բժիշկների զգոն հսկողությամբ տեւած հղիության ավարտին կեսարյան հատումով լույս աշխարհ են եկել 2 երեխաներն էլ։ Բժիշկները նշել են, որ ծնված երեխաները առողջ են։



























