Տոկիոյում Կանանց Համաշխարհային ասամբլեայում Իվանկա Թրամփի ելույթին, որը նվիրված էր աշխատավայրում սեռական ոտնձգությանն ու հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը, գրեթե ոչ ոք չէր եկել ,հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Իվանկա Թրամփի ելույթի համար գրանցումն ամբողջությամբ փակված է եղել դեռեւս միջոցառումից 3 օր առաջ: Սակայն  The Guardian-ի թղթակիցը, որը միջոցառմանը ներկայացել է սկսվելուց  ընդհամենը 10 րոպե առաջ, դահլիճի դռների առաջ հերթ չի նկատել:

Ասամբլեայում Իվանկա Թրամփի ելույթը վերաբերում էր աշխատանքի վայրում սեռական ոտնձգություններին: «Մեր մշակույթում հաճախակի է պատահում, որ կանանց նկատմամբ բավարար հարգանք չի տածվում: Դա տարբեր կերպ է արտահայտվում,  ներառյալ ոտնձգություններով, եւ դա չի կարելի հանդուրժել»,- հայտարարել է նա: