Լոնդոնի Savile Club տղամարդկանց հնագույն ակումբն իր պատմության 150 տարիների ընթացքում առաջին անգամ կնոջ կընդգրկի, հաղորդում է Telegraph-ը:
Ակումբը ստեղծվել է 1868 թվականին:
Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը տղամարդու մասին է, որը ակումբի անդամ է եղել, սակայն որոշել է սեռը փոխել:
Savile Club-ի կարգադրիչ հանձնաժողովը որոշել է, որ սեռափոխված տղամարդը կարող է ակումբի անդամ մնալ:




























