Հնարավոր է՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել պայմանավորված է իսրայելական ընկերության քննության հետ, որն Ադրբեջանին մարտական դրոններ էր մատակարարել եւ փորձել էր այնտեղ փորձարկումներ անցկացնել: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Կնեսետի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ քննությունն արդեն ավարտվել է, եւ Իսրայելի ղեկավարությունը ցանկացել է այդ տեղեկությունը փոխանցել Հայաստանի ղեկավարությանը:

«Երկրոդ պատճառն այն է, որ Մերձավոր Արեւելքում փոփոխություններ են տեղի ունենում, որոնց շուրջ հարկավոր է ուղիղ երկխոսություն վարել»,- պարզաբանեց Ցինկերը՝ հավելելով, որ ամեն դեպքում Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել լավ նշան է եւ 2 պետությունների օգտին կլինի: