ԱՄՆ–ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով շարունակում է աջակցել երկրների ղեկավարներին։ ԱՊԱ–ի փոխանցմամբ այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան։

Դիվանագետը նշել է, որ Վաշինգթոն կատարած վերջին այցի ժամանակ նա հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ։

«Մենք նրա հետ կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել առաջընթացի համար։ ԱՄՆ նոր վարչակազմի՝ իշխանության գալուց հետո որոշում է ընդունվել այն մասին, թե ինչ ձեւով պետք է շարունակել հետագա գործընթացը։ Որոշում է կայացվել նաեւ ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ նշանակելու մասին։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,– ասել է նա։