ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր երկրներին կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ առեւտուրն ու բիզնեսը դադարեցնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլոր երկրները պետք է կատարեն ՄԱԿ ԱԽ փաստաթղթերը եւ ամբողջությամբ դադարեցնեն Հյուսիսային Կորեայի հետ առեւտուրն ու բիզնեսը: Անընդունելի է, որ երկրներն օգնեն սպառազինել եւ ֆինանսավորել ռեժիմին, որը մեծ վտանգ է ներկայացնում»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը նամակով կդիմի երկրի Կոնգրեսի ստորին պալատ՝ խնդրելով մեծացնել մյուս տարվա պաշտպանական բյուջեն՝ կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակ հետ:

Իր նամակում Թրամփը 4 մլրդ դոլար էր խնդրել հակահրթիռային պաշտպանության ոլորտում անհետաձգելի միջոցառումներին աջակցելու համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքին հակազդելու նպատակով: