ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ «գործարք կնքել», հայտնում է NBC News–ը։
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ առաջընթաց է տեսնում Փհենյանի միջուկային ճգնաժամի լուծման հարցում։
«Ես իրոք կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ գործարք կնքի, որը օգտակար կլինի Հյուսիսային Կորեայի եւ ամբողջ աշխարհի բնակիչների համար»,– ասել է Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։




























